ՁԵՐ ՎՍՏԱՀԵԼԻ ԱՂԲՅՈՒՐԸ

ԻՐԱՎՈՒՆՔ10:00 30/09/2021ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՔԾ-ն. Մարդ է առեւանգել, ծեծել, զենքի սպառնալիքով ստիպել լքել երկիրը. Աշուլիկ Սյունեսկիի հետախուզման մասին (մանրամասներ)

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել քրեական հեղինակություն համարվող Արշավիր Մովսիսյանի՝  «Աշուլիկ Սյունեսկու» հետախուզման վերաբերյալ:

«Հաշվի առնելով 19.05.2020թ.-ին Ա. Մ.-ի վերաբերյալ քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հաղորդագրության առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե ենթադրյալ հանցագործություն կատարած անձին նախաքննական մարմին ներկայանալու ծանուցում չի ուղարկվել, հարկ ենք համարում հայտնել, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Վերը նշված անձի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է և նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջների խստիվ պահպանմամբ»,-հայտնում են ՀՔԾ-ից:



ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Մ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առեւանգմանը:

ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ,  Ա. Մ.-ն, կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու եւ Գ. Հ.-ին պատժելու նպատակով, նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առեւանգումը կազմակերպելու համար:

Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Մ.-ի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ 2020թ. փետրվարի 17-ին Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել են Գ. Հ.-ին եւ տեղափոխել Երեւան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Մ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս եւ զենքով սպառնացել սպանել նրան:

Շուրջ 5 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Մ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.02.2020թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձել 2021թ. սեպտեմբեր ամսին:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 22.09.2021թ.-ին Ա. Մ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Ա.Մ.-ն քրեական հեղինակություն Արշավիր Մովսիսյանն է, նույն ինքը՝ Աշուլիկ Սյունեսկին։






Աղբյուր` Panorama.am

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Комментарии

Популярные сообщения из этого блога